Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

14:53 - 02 Հոկ, 2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկու ըմբիշներ հանգստյան օրերին  Ղազախստանում մասնակցել  են Բոլատ Տուլիխանովի մրցաշարին:

75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը դարձել է բրոնզե մեդալակիր: 85 կգ Սարգիս Քոչարյանին չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար:

Հայաստանի հավաքականն առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Այլ նորություններ