Լիանա Գյուրջյանը երազում է մասնակցել օլիմպիական խաղերին

17:00 - 02 Հոկ, 2017

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15-ամյա 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ նվաճեց պոկում (78 կգ), հրում (105 կգ) վարժություններում եւ երկամարտում (183 կգ)՝ մեծ առավելությամբ հաղթելով մրցակիցներին:

Սա Լիանայի երրորդ մասնակցությունն էր Եվրոպայի առաջնություններին, սակայն առաջինը՝ ոսկե մեդալների առումով.

«Լավ էի պատրաստվել, բոլոր մոտեցումներս կատարեցի ու երեք անգամ բարձրացա պատվո պատվանդանի առաջին աստիճան: Երազանքս օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ուզում եմ մինչեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերը մասնակցել ու այս հաջողությունը կրկնել նաեւ երիտասարդների, եթե ստացվի, մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում ու ընդգրկվել Հայաստանի օլիմպիական հավաքական: Դրա համար պետք է անդադար մարզվեմ», - որոշել է Լիանա Գյուրջյանը:

Այլ նորություններ