Դպրոցականներն ավարտեցին սպարտակիադայի ծրագրով բասկետբոլի մրցումները

20:49 - 13 Հոկ, 2017

ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ ԼՂՀ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի ծրագրով այսօր Խուլերի հայկական սպորտային կոմիտե ՀԿ դահլիճում ավարտվեց բասկետբոլի մրցաշարը:

Երեք փուլով (համայնքային, մարզային, Երեւան քաղաքի, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի եւ հանրապետական) անցկացված մրցաշարի եզրափակչում հանդես եկան տղաների եւ աղջիկների 12-ական թիմեր:

Մրցանակային տեղերը բաշխվեցին հետեւյալ հաջորդականությամբ:

Աղջիկներ՝ 1. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան, 2. Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան, 3. Արցախի Ստեփանակերտ քաղաքի դպրոց:

Տղաներ՝ 1. Արցախի Ստեփանակերտ քաղաքի թիվ 11 դպրոց, 2. Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 20 հիմնական դպրոց, 3. Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան:

Այլ նորություններ