ՊԱՏՎԱԲԵՐ ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻՆ

11:57 - 19 Դեկ, 2025

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / պարգևատրել է  հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարվա վերադարձ՝ «Comeback Wrestler of the Year» մրցանակով:

Այդ պատվին Մալխասը արժանացել է չորս տարվա դադարից հետո  երկրորդ անգամ աշխարհի  չեմպիոնի կոչումը   նվաճելու առթիվ:

UWW-ն այդ մասին հետևյալն է հրապարակել. «Ամոյանը դժվարին  պայքար է մղել  աշխարհի չեմպիոնի կոչումը իրեն վերադարձնելու համար։ Նա այդ տիտղոսը  առաջին անգամ նվաճել էր 2021-ին՝  Օսլոյում, և 72կգ   քաշային կարգից 77 կգ-ի անցումը  հեշտ չէր։

2022-ին և 2023-ին և 2024 –ի օլիմպիական խաղերում  նա դարձավ  բրոնզե մեդալակիր: Եվ ահա 2025 –ին 26-ամյա Ամոյանը Զագրեբի աշխարհի առաջնության եզրափակիչում ցույց տվեց իր լավագույն ելույթը՝ եզրափակիչում խոսուն հաղթանակ տանելով  / 9։1 / Փարիզի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ»:

Շնորհավորում ենք երևանցի մեծանուն վարպետին և ակնկալում նոր, խոսուն հաղթանակներ:

Այլ նորություններ