Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

15:42 - 21 Հոկ, 2017

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալները։

105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը (Մ 20) երկամարտի 374 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 167 կգ եւ փոքր ոսկե մեդալ հրումում՝ 207 կգ։

Քիչ անց Մ 23 տարեկանների 105 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Մկրտիչ Մկրտչյանը։

Այլ նորություններ