London Chess Classic. Լոնդոնում «առաջին արյունը թափվեց»

10:30 - 06 Դեկ, 2017

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում կայացավ առաջին արդյունավետ պարտիան: ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան սեւերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին:

Չորրորդ տուրի արդյունքները. Սերգեյ Կարյակին - Ֆաբիանո Կարուանա՝ 0:1, Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Մագնուս Կարլսեն, Ուեսլի Սո – Մայքլ Ադամս՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Կարուանա՝ 2.5 միավոր, 2-9. Նեպոմնյաշչի, Արոնյան, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 2-ական, 10. Կարյակին՝ 1.5:

Այսօր հինգերորդ տուրում կհանդիպեն. Արոնյան – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Անանդ, Կարլսեն – Սո, Ադամս – Նակամուրա, Նեպոմնյաշչի – Կարյակին:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ