ԿԱՐՃ ԾՐԱԳՐԻՑ ՀԵՏՈ

15:07 - 28 Մար, 2025

ԱՄՆ –ի Բոստոնում  անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում մեր երկիրը ներկայացրեց Սեմյոն Դանիլյանցը: Նա կարճ ծրագրում, 39 մարզիկների պայքարում, վաստակեց 50.58 միավոր,  գրավեց 37-րդ տեղը, չմտավ եզրափակիչ և վերածվեց հանդիսականի:

Առաջին հորիզոնականը 110. 41 միավորով զբաղեցրեց ԱՄՆ –ի ներկայացուցիչ Իլյա Մալինինը:

Այլ նորություններ