Շախմատ. Հայկ Մարտիրոսյանը հետեւում է Ռոբերտ Հովհաննիսյանին

11:00 - 19 Հուն, 2018

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության յոթերորդ տուրի գլխավոր՝ Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Հովհաննիսյանին հետեւում է Հայկ Մարտիրոսյանը, որը զիջում է առաջատարին մեկ միավորով, բայց ունի մեկ չխաղացած պարտիա:

Յոթերորդ տուրի արդյունքները. Հայկ Մարտիրոսյան- Տիգրան Հարությունյան՝ 1:0, Սամվել Տեր-Սահակյան- Զավեն Անդրիասյան՝ 0:1, Ռոբերտ Հովհաննիսյան-Արման Փաշիկյան, Մանուել Պետրոսյան-Կարեն Գրիգորյան, Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Շանթ Սարգսյանն ազատ էր:

Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 5.5 միավոր, Մարտիրոսյան՝ 4.5, Փաշիկյան՝ 4, Անդրիասյան, Հարությունյան, Մ. Պետրոսյան, Սարգսյան, Տեր-Սահակյան՝ 3-ական, Տ. Պետրոսյան, Գաբուզյան, Գրիգորյան՝ 2-ական:

Ութերորդ տուրում միմյանց հետ կխաղան Անդրիասյան-Տ. Պետրոսյան, Հարությունյան-Տեր-Սահակյան, Գրիգորյան-Մարտիրոսյան, Փաշիկյան-Մ.Պետրոսյան, Սարգսյան-Հովհաննիսյան, Գաբուզյանն ազատ է:

Այլ նորություններ