31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կփակվի Ռիոյի` մեծությամբ երկրորդ օդանավակայանը

13:10 - 07 Նոյ, 2015

Բրազիլիայի կառավարությունը որոշել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում փակել Ռիո դե Ժանեյրո քաղաքի օդանավակայաններից մեկը: Նման որոշում կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի հրահանգով:

Օգոստոսի 8-18-ը  Բրազիլիայի ժամանակով 12:40-17:10 օդանավերը Սանտոս Դյումանի անվան օդանավակայանում թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացնի: Բանն այն է, որ Ռիոյի` մեծությամբ երկրորդ օդանավակայանը, գտնում է քաղաքի կենտրոնում` Գուանաբարայի ափի մոտ, որտեղ անցկացվելու են  առագաստանավային սպորտի մրցումները: Ինքնաթիռների օդային ալիքները կարող են շեղել առագաստանավերի ուղղությունը, ինչպես նաև խանգարել նկարահանմանը:

Բրազիլիայի ավիաընկերությունների ասոցիացիան քննադատել է քաղաքային իշխանությունունների նման որոշումը: Նրանց խոսքով` օդանավակայանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել մոտ 100 թռիչք:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի  33 մարզական կառույցներում: 

Այլ նորություններ