Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

16:25 - 09 Փետ, 2018

Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր:

Օլիմպիական շքերթին մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը:

Հայաստանն աննախադեպ երեւութ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը: 

Այլ նորություններ