Երեւանում անցկացվեց բասկետբոլի մրցավարական սեմինար

13:20 - 19 Փետ, 2018

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մրցավարական սեմինար անցկացրեց, որը վարեց իսպանացի հայտնի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը։

ՖԻԲԱ-ի մրցավարների տեսուչը չորս օր տեսական ու գործնական գիտելիքներով կիսվեց հայ մրցավարների հետ։ Սեմինարի ընթացքում մասնագետը հետեւեց, թե ինչպես են մեր մրցավարները սպասարկում 12-13 տարեկանների Հայաստանի առաջնության խաղերը։ Այնուհետեւ նրանց հետ քննարկեց աշխատանքը.

«Յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն խաղաոճը, մարզչական ու մրցավարական մոտեցումը։ Շատ եմ կարեւորում նման սեմինարների անցկացումը։ Պետք է գիտելիքներով կիսվել նոր սերնդի հետ։ Բազմաթիվ նրբությունների մասին խոսեցինք։ Պատանիների առաջնությունը լավ վարեցին, բայց ինչ վերաբերում է Ա լիգային՝ այս մասով նրանք շատ պետք է աշխատեն» ,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Ֆերնանդո Գարսոնը։

Սեմինարին մասնացեցին 15 մրցավարներ, որոնք սպասարկում են Ա լիգայի ու Հայաստանի պատանիների առաջնության հանդիպումները։

Այլ նորություններ