ԱՅՍՕՐ ՝ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ

11:27 - 15 Հուլ, 2025

Չեռնոգորիայում, ՈՒԵՖԱ –ի  չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղի ծրագրով, «Նոան» այսօր  կմրցի տեղի  «Բուդուչնոստի» հետ։

Հիշեցնենք, որ  խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած մեր թիմը առաջին խաղը ավարտել է հաղթանակով ՝ 1 : 0  հաշվով:

«Նոայի» մարզիչը երեկ  նախախաղային ասուլիսում խոսել է  առաջիկա հանդիպման մասին և ասել, որ իրենց մոտեցումը կլինի այնպես, կարծես հաշիվը 0։0 է։ Նա նաև վստահեցրել է, որ հավատում է իր ֆուտբոլիստների խաղային որակներին  և նրանք կանեն առավելագույնը՝ երկրորդ փուլ անցնելու համար:

Մրցամարտը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։

Այլ նորություններ