«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

11:00 - 24 Փետ, 2018

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի չորրորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ եւ 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 2.5 միավոր (24-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Հայկ Մարտիրոսյան՝ 2-ական միավոր (34, 41, 58-րդ տեղեր), Շանթ Սարգսյան՝ 0 (92-րդ):

Այսօր կկայանան հինգերորդ տուրի պարտիաները:

Այլ նորություններ