Հոկեյի «Արարատ» ակումբն ավարտեց մրցելույթները փլեյ-օֆֆում

11:04 - 01 Մար, 2018

Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության փլեյ-օֆֆում տանը չորրորդ հանդիումն անցկացրեց «Գոմել-2»-ի հետ: Խաղն ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 6:3: Ընդհանուր հաշիվը 3:1 է՝ հօգուտ «Գոմել-2-ի»:

«Արարատն» ավարտեց մրցելույթները փլեյ-օֆֆ 2018-ում: Կանոնավոր առաջնությունում մեր թիմը զբաղեցրեց 7-րդ տեղը:

 

Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ

Այլ նորություններ