ԼՈՒՍԱՆ. ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

11:56 - 26 Փետ, 2026

Հայաստանի մայրաքաղաք Երևանում վաղը մեկնարկելիք հրաձգության Եվրոպայի առաջնության խորհրդանիշը ԼՈՒՍԱՆՆ է: Այս առթիվ ՀՀ հրաձգության ֆեդերացիան հետևյալն է  ներկայացրել. <<  Լեռներից մինչև մրցահարթակ՝ Լուսանը Եվրոպայի հրաձգության առաջնության մեր ուղեկիցն է։

Ինչպես սպորտը, այնպես էլ Լուսանը, մարմնավորում է՝ ճշգրտություն — սուր հայացք և անթերի կենտրոնացում, հանգստություն ճնշման տակ — լուռ և հաստատուն, ուժ — ծնված հայկական լեռներից, արագություն և ճշգրիտ շարժում:

Բնության մեջ լուսանը երբեք չի շտապում։ Նա դիտարկում է, վերլուծում ու  գործում վստահությամբ։

Լուսանը մարմնավորում է հրաձգություն մարզաձևի  իրական ոգին՝ կենտրոնացում, կարգապահություն և ուժ։

Բարի գալուստ >> :

Այլ նորություններ