Մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը

17:45 - 09 Մար, 2018

Այսօր Երեւանում մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մասնակցում են շուրջ 80 հրաձիգներ Երեւանի, Վանաձորի, Գյումրու մարզադպրոցներից:

Բացման արարողությանը մարզիկներին ողջունեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը.

«Ցանկանում եմ, որ բոլորդ բարձր արդյունքների հասնեք: Միայն սպորտային մեծ նվաճումներով դուք կարող եք ստեղծել ձեր ապագան: Յուրաքանչյուր լավ արդյունք գնահատվում է: Բոլորիդ ցանկանում եմ հաջող մեկնարկ»,- ասաց ֆեդերացիայի նախագահը:

Վաղը՝ մրցումային առաջին օրը, հրաձիգները կմրցեն օդամղիչ հրացան, վազող թիրախ՝ նորմալ վազք վարժություններում:

Այլ նորություններ