ՄՕԿ - Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

11:49 - 23 Մար, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նամակով դիմել   է  մարզիկներին: Ներկայացնում ենք այն  որոշ կրճատումներով․  << Հարգելի  մարզիկներ, այս աննախադեպ ճգնաժամի պահին մենք բոլորս միավորված ենք։ՄՕԿ –ը  ցանկանում է օլիմպիական խաղերի անցկացման հարցում հանդես գալ պատշաճ որոշումով: 

Ճանապարհը դեպի Տոկիո ձեզանից յուրաքանչյուրի համար տարբեր է։ Շատերն այժմ չեն կարողանում մարզվել  ինչպես հարկն է, մի մասն էլ    անհամբերությամբ  սպասում է   օլիմպիական երազանքի իրականացմանը: 

Անորոշությունը բխում է նրանից, որ ներկա պահին ոչ ոք չի կարող  վստահելի հայտարարություն կատարել վիրուսի դեմ պայքարի ժամկետների մասին։

Ավաղ,  ՄՕԿ - ը նույնպես չի կարող պատասխանել  բոլոր հարցերին և  ապավինում  ենք ստեղծված նպատակային հանձնաժողովին, որի կազմում է նաև  առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 

Որպես  մարզիկներ, դուք գիտեք, որ  երբեք չպետք է հանձնվել, միշտ պետք է  պատրաստ լինել ու հարմարվել  բոլոր իրավիճակներին։

Իհարկե, տարբեր սցենարներ ենք մտածում: Նկատենք ,որ  զգալի լավատեսական տրամադրություններ կան  Ճապոնիայում։ Այնտեղ մարդիկ ջերմորեն ողջունում  են օլիմպիական կրակի մուտքը ՝  իրենց երկիր: Սա  ամրապնդում է վստահությունը, քանի որ  ձեռնարկվում  են անվտանգության միջոցներ։  Կարելի է  այդ երկրում կազմակերպել օլիմպիական խաղեր ՝ հարգելով մասնակիցների  առողջության պահպանման սկզբունքը։

Միաժամանակ  ականատես ենք վիրուսի կտրուկ աճին  և նոր բռնկումներին։ Հետեւաբար, պետք է  քայլեր կատարենք  նոր  սցենարներով։  

Վերջնական որոշում ընդունելն այս պահին վաղաժամ է։ Ուզում ենք  իրականանա մարզիկների, մարզիչների, բժիշկների, պաշտոնատար անձանց, մեր գործընկերների, հարազատների և մարզասերների  օլիմպիական երազանքը։

Խաղերի չեղարկումը խնդրի լուծում չէ և դա մեր օրակարգում չկա: Հետաձգման հարցերին պատասխան կտան հետագա իրադարձությունները:

Ամեն ինչ կվճռեն խելամիտ որոշումներն ու  համագործակցությունը  Տոկիոյի խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի իշխանությունների, ինչպես նաև  միջազգային ֆեդերացիաների, ազգային օլիմպիական կոմիտեների, մի  խոսքով ՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ >> ։

 

 

Այլ նորություններ