Աշխարհի երիտասարդական առաջնություն․ 2 հայ բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

18:06 - 22 Օգո, 2018

Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը եւ Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 

Ռաֆայել Հակոբյանը 56 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հաղթել է թուրք Այկոլ Միզանին, իսկ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը ուժեղ է գտնվել մեքսիկացի Մարտինես Միգել Անխելից: 

52 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է անգլիացի Իվան Պրայսին և լքել պայքարը: 

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաեւ 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 23-ին:

Այլ նորություններ