Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի օլիմպիական վարկանիշային մրցաշար

10:24 - 31 Օգո, 2018

Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական վարկանիշային մրցաշար, որը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կեզրափակվի սեպտեմբերի 9-ին։ Մրցաշարին մասնակցելու են 14 թիմեր, որից 8-ը կմասնակցեն միանգամից հիմնական փուլին, իսկ 6 թիմեր պայքարը կսկսեն որակավորման փուլից։ Մրցաշարին մասնակցող թիմերը 5 երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա և Բելառուս։ Արևելյան

Եվրոպայի երկրների առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Սոչիում:

Այլ նորություններ