
Գերմանիայի Մյունխենում երեկ՝ մայիսի 24 –ին, մեկնարկեց հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հայտավորված են 85 երկրների ավելի քան 700 մարզիկ – մարզուհիներ:
Մեր երկիրը ներկայացնում են Բենիկ Խլղաթյանը, Գևորգ Մելքոնյանը, Զավեն Իգիթյանը, Հրաչ Բաբայանը և Արտյոմ Գրիգորյանը:
Թիմը մրցավայր է մեկնել ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։
Խաղարկությունը եզրագիծը կհատի մայիսի 31- ին: