Գոհացնող արդյունքներ աշխարհի առաջնությունում

10:46 - 19 Սեպ, 2018

Սլովակիայի Տրնավա քաղաքում այսօր եզրագիծը կհատի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մեր հավաքականն իր հաշվեկշռում արդեն ունի երկու արծաթե մեդալ: Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեցին վճռական գոտեմարտերը տանուլ տված Տիգրան Մինասյանը / 55կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Առնվազն մեկ արծաթե պարգև նույնպես մեր թիմն ունի: Նախնական փուլերի հանդիպումները գերազանց ոճով անցկացրեց երևանցի Մալխազ Ամոյանը /67կգ /: Նա հաստատուն հաղթանակներ տոնեց հաջորդաբար նորվեգացի Հաավարդ Յուրգենսենի/ 6:1 /,ուկրաինացի Փարվիզ Նասիբովի / 3:1 /, բացահայտ առավելությամբ` բրազիլացի Ջոյսոն դե Բռիտո Ռամոսի / 8: 0/ և թուրք Իսմայիլ Գունի նկատմամբ /3 : 1 /: 

Ոսկե մեդալի համար պայքարում այսօր երեկոյան Մալխազը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ