Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ՝ մարտի 28 –ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ:
Առաջինը հաջողության հասան հյուրերը: Թվում էր, թե բաց թողած գոլից հետո մեր մարզիկները թևաթափ կլինեն: Բայց մերոնք շարունակեցին իրենց նվիրական, կասեինք համախմբված թիմային խաղը, որի արդյունքում, իր նորամուտով, Հրանտ Ռանոսը նախ հավասարեցրեց հաշիվը, ապա դժվարին դրությունից, մրցակցի գրեթե դարպասային գծի մոտից հմտորեն երկրորդ գոլը գրանցեց իր օգտին:
Երկրորդ կեսի վերջնամասում, ճիշտ է, կիպրոսցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը / 2 : 2 /, բայց մերոնց ստեղծած հիանալի տպավորությունը չփոխվեց:
Կարծում ենք, ֆուտբոլասերների մոտ աստիճանաբար վերականգնվում է հավատն ու վստահությունը մեր ազգայինի նկատմամբ:
Ենթադրում ենք, որ նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կհետևի ՀՀ առաջնության ընթացքին և նոր, հուսալի անուններով կհամալրի իր թիմի պահեստայինների շարքը:
Մեր հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ծրագրով երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16 –ին ՝ Ուելսում, տեղի թիմի հետ, իսկ երեք օր հետո, հունիսի 19 –ին, Երևանում կհյուրընկալի Լատվիայի ֆուտբոլիստներին: