Հայաստանի շախմտիստներն անմասն մնացին խաղարկված մեդալներից

16:31 - 05 Հոկ, 2018

Բաթումիում եզրագիծը հատեց շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադան: Մեր շախմատիստուհիները մեդալակիր դառնալու հույս էին փայփայում: Բայց վերջին` 11-րդ տուրում նրանք պարտվեցին Վրաստանի կանանց առաջին թիմին /1:3/: 

Հայաստան – Գերմանիա տղամարդկանց թիմերի մրցամարտը խաղաղ ելք ունեցավ /2:2/: Այսպիսով մեր երկու հավաքականները վաստակեցին 16-ական միավոր, տեղ չգտան առաջին եռյակներում և տուն կվերադառնան ձեռնունայն` առանց մեդալների: 

Շախմատի համաշխարհային հաջորդ օլիմպիադան տեղի կունենա 2020թ. ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ