ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

10:37 - 15 Հուն, 2026

Երևանում տեղի  է ունեցել բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու – ընտրական վեհաժողովը:

Նշած  մարզաձևի  ՀՀ ֆեդերացիան նաև տեղեկացնում է հետևյալը.  <<  . . . . Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ նախորդ 5 տարիների ընթացքում հայկական բռնցքամարտը աննախադեպ հաջողություն է արձանագրել։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկները նվաճել են 219 մեդալ, որից 43 ոսկե . . .  >>:

Անցկացվել է նախագահի ընտրություն: Թեկնածուներն են եղել գործող ղեկավարը և աշխարհի, Եվրոպայի,  ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր Իսրայել Հակոբկոխյանը:  92 ընտրողներից Հովսեփյանի օգտին քվեարկել է 81-ը, իսկ  Հակոբկոխյանին ՝ 11 –ը:

Արդյունքում Հովհաննես Հովսեփյանը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան կգլխավորի նաև առաջիկա 5 տարիներին։

 

 

 

Այլ նորություններ