Տրվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը

11:09 - 26 Հոկ, 2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկում Հայաստանի թիմից ձախողվեց Սլավիկ Գալստյանը /63 կգ/ և անմասն մնաց խաղարկվող մեդալներից: Նրա թիմակիցներ Նորայր Հախոյանը /55 կգ / և Մաքսիմ Մանուկյանը /82 կգ/ երկուական հաղթանակից հետո պարտվեցին և սփոփիչ գոտեմարտերում կշարունակեն պայքարել բրոնզե մեդալների համար: Հանդիպումները կանցկացվեն այսօր ` հոկտեմբերի 26-ին:

Այսօր մրցավեճի կբռնվեն նաև Գևորգ Ղարիբյանը /60կգ/, Կարեն Ասլանյանը /67կգ/, Կարապետ Չալյանը /77կգ /, Արթուր Շահինյանը /87 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ