Քաթարի մայրաքաղաք Դոհայում հոկտեմբերի 26-ին մեկնարկեց սպորտային մարմնամարզության աշխարհի 43-րդ առաջնությունը: Տեղի ունեցան նախնական փուլի մրցումները: Հայտնի դարձան թիմային և անհատական պայքարի եզրափակիչների մասնակիցները:
Առաջին եռյակ մտած թիմերին կշնորհվեն «Տոկիո -2020» օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մինչև 24-րդ տեղ գրաված հավաքականները իրավունք կստանան մասնակցելու 2019թ. կայանալիք աշխարհի առաջնությանը,որտեղ լավագույն ինը ընտրանիներին նույնպես կհանձնվեն օլիմպիական ուղեգրեր:
Բազմամարտում մեր առաջատար Արթուր Դավթյանը 132 մրցակիցների պայքարում գրավեց 27-րդ տեղը: Իսկ 46 թիմերի մրցավեճում մեր ընտրանին զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը:
Ուրախալի է,որ առանձին գործիքների եզրափակիչ` լավագույն ությակ մտան մեր երեք վարպետներ: Հենացատկում` Արթուր Դավթյանը /երրորդ արդյունքով/, իսկ օղակներ մրցաձևում` Արթուր Թովմասյանը /երրորդ արդյունքով/ և Վահագն Դավթյանը /հինգերորդ արդյունքով/: Օղակների վրա մրցումները նշանակված են նոյեմբերի 2-ին, իսկ հենացատկը` նոյեմբերի 3-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին