
Շարունակվում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հանդիպումները։ «Հատիսը» խոշոր՝ 127:67 հաշվով հաղթել է «Phoenix Perception»-ին:
Հանդիպման MVP է ճանաչվել հատիսցի Դենի Սմիթը: Նա վաստակել է 28 միավոր, կատարել է 7 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում:
«Հատիսի» մեկ այլ խաղացող` Քեմերոն Ուոքերը դարձել է թրիբլ-դաբլի հեղինակ և վաստակել է 14 միավոր, կատարել 13 ռեբաունդ ու 11 արդյունավետ փոխանցում: