Առաջատարը << Արագածն >> է

11:00 - 12 Նոյ, 2018

Մեկնարկեց  ՀՀ  տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության երկրորդ շրջանը: Բոլոր երեք խաղերում հաղթեցին հյուրերը. << Էրեբունի >> - << Ուրարտու – Վիվառո >> ` 72 : 73,  << Արթիկ - Ման Հոլդինգ >> - << Արագած >> ` 92 : 96, << Արցախ >> - ՖԻՄԱ ` 77 : 88 :

Վեց  տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին եռյակում են ` << Արագած >> ` 12 , << Ուրարտու – Վիվառո >> ` 10,  << Արթիկ - Ման Հոլդինգ >>  ` 9 միավոր:

Յոթերորդ տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը. << Էրեբունի >> - << Արցախ >> / Օլիմպավանում,նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, ՖԻՄԱ - << Արագած >> / Միկա, նոյեմբերի 14-ին,ժամը 18.00-ին / և << Արթիկ - Ման Հոլդինգ >> - << Ուրարտու – Վիվառո >> / Միկա,նոյեմբերի 18-ին,ժամը 20.30-ին /:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ