ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

15:07 - 05 Հոկ, 2021

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նախատեսել է լրացուցիչ  5,4 միլիոն դոլար  հատկացնել ազգային ֆեդերացիաներին՝  համավարակի  ճգնաժամի պատճառով: Բացի այդ,  կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումների կազմակերպիչներին նույնպես  լրացուցիչ կհատկացվի մոտ 4,3 մլն դոլար:

Երկու նախաձեռնություններն էլ կոչված են մեղմելու համաշխարհային ճգնաժամի ֆինանսական ազդեցությունը: Շատ  ֆեդերացիաներ նախորդ մրցաշրջանում   բախվել են  ֆինանսական  լուրջ  դժվարությունների:

Ի դեպ, չնայած աշխարհում ծանր համաճարակաբանական իրավիճակին, դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան անցած մրցաշրջանում կարողացել է 1,64 մլն դոլար շահույթ ստանալ: Ցուցանիշը փորձագետների սպասածից   բարձր է:

Այլ նորություններ