Միքայել Միքայելյանի հաջողությունը

12:00 - 19 Նոյ, 2018

Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում անցկացվեց դահուկավազքի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:Հայաստանի մարզիկներից վստահ ելույթ ունեցավ  աշոցքցի, 19-ամյա Միքայել Միքայելյանը: Նա ութ երկրների 45 մասնակիցների պայքարում, 10 կմ ազատ ոճում գրավեց հինգերորդ տեղը:  

Մեր շնորհալի պատվիրակը մինչև 20 տարեկանների հաշվարկով գրավեց առաջին տեղը, վաստակեց 79,12 միավոր  և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Միքայելի թիմակիցներից Թադեւոս Պողոսյանը 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը`  29-րդը: Կանանց մրցաշարում մեր  Կատյա Գալստյանը ճանաչվեց  23-րդ-ը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ