ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

11:07 - 01 Հուլ, 2026

Հայաստանի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Երևանում կայանալիք Եվրոպայի  C դիվիզիոնի առաջնությանը։

Ընկերական հանդիպման շրջանակում մեր թիմը մրցեց Վրաստանի  «Սվիշի» հետ և հաղթեց 118:43 հաշվով։

Հիշեցնենք, որ FIBA U16 EuroBasket C դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի հուլիսի 4-12-ը:  Մրցակիցներն են Ջիբրալթարի, Մալթայի, Անդորրայի և Մոնակոյի հավաքականները:

Հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41):

Ներկայացնենք նաև մեր թիմի խաղացանկը.

Հուլիսի 4՝ Հայաստան-Անդորրա

Հուլիսի 5՝  Ջիբրալթար-Հայաստան

Հուլիսի 8՝ Հայաստան-Մալթա

Հուլիսի 9՝ Մոնակո-Հայաստան

Բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 19. 00 –ին:

Այլ նորություններ