Դիպուկության հերթական ստուգատեսում

10:00 - 20 Նոյ, 2018

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի ավանդական ` թվով 7-րդ խաղարկությունը: Իրենց դիպուկությունը որոշեցին Երևանի,Գյումրիի և Վանաձորի 65 մարզիկ-մարզուհիներ: Ութ մրցաձևերի բոլոր 24 մրցանակակիրներին հանձնվեցին համապատասխան պարգևներ: Լավագույն նշանառու ճանաչվեց և ֆեդերացիայի նախագահի սահմանած  գավաթին ու  դրամական պարգևին  արժանացավ  Հովհաննես Մարգարյանը / վազող թիրախ /:

Տարբեր մրցաձևերում հաղթողներ դարձան Հայկ Բաբայանը, Ալլա Պողոսյանը,Վահե Վարդանյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, և Հովհաննես Մարգարյանը:

Առաջիկայում կանցկացվի վերը նշած մարզադպրոցի բաց առաջնությունը:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ