ՀԱՆԵԼ, ԹԵ` ՉՀԱՆԵԼ

12:27 - 14 Սեպ, 2022

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը ( WADA ) չի նախատեսում մարիխուանան հանել արգելված նյութերի ցանկից:  Այս մասին հայտնել է The Wall Street Journal ամերիկյան թերթը։ 

Հրապարակման համաձայն  WADA-ի փորձագետներից կազմված խորհրդատվական խումբն աջակցել է արգելքի շարունակությանը, ընդգծելով, որ առկա գիտական տվյալների հիման վրա դեղը համապատասխանում է ցանկում ընդգրկվելու չափանիշներին։ 

Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործկոմը սեպտեմբերի 23-ին կայանալիք նիստում կհաստատի ցուցակի վերջնական տարբերակը, որը  ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ 

Նախկինում արևմտյան մարզական համայնքի որոշ անդամներ հանդես են եկել արգելված նյութերի ցանկից մարիխուանան հանելու օգտին՝ մարզական գործունեության վրա դրա կասկածելի ազդեցության պատճառով: 

 

 

Այլ նորություններ