Տարեվերջյան ստուգատեսը ` Մոսկվայում

10:15 - 26 Նոյ, 2018

Գերմանիայի Գոթբուս քաղաքում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի  2018թ. խաղարկության վերջին ` ութերորդ փուլը: Հայաստանի ներկայացուցիչներ  Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը անմասն մնացին  խաղարկված մեդալներից: Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /  և Արթուր Թովմասյանը / օղակներ / մտել էին եզրափակիչ: Ավաղ, նրանք վճռական փուլում չարդարացրին սպասելիքները:

Հավաքականի տարեվերջյան ստուգատեսը կլինի Մոսկվայում, որտեղ կանցկացվի / դեկտեմբերի 10 -14 / օլիմպիական չեմպիոն Վորոնինի գավաթի խաղարկությունը: Կմասնակցեն Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Աննա Գրիգորյանը:Մեր երեք մարմնամարզիկները հանդես կգան բազմամարտում և առանձին գործիքների վրա:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ