Թիմային պայքար միջազգայինում

14:40 - 27 Նոյ, 2018

Վաղը ` նոյեմբերի 28 – ին Իրանի  Ուրմիա քաղաքում կսկսվի ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշար: Հայտավորված ութ թիմերի մասնակիցների  շարքում  են  Հայաստանի 9  պատվիրակներ: Թիմային պայքարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով:

Ստուգատեսը մեր մարզիկների մրցափորձը հարստացնելու լավ առիթ է, քանզի նրանք հանդես կգան դեկտեմբերի 24 –ին Երևանում մեկնարկելիք Հայաստանի առաջնությունում :

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ