ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅՈԹՆՅԱԿԸ

10:57 - 01 Օգո, 2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից դասակարգման ցանկի 100 լավագույների շարքում են`  Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (54-րդ ) և Հրանտ Մելքումյանը (94-րդ):

Առաջատարը դարձյալ նորվեգացի Մագնուս Կարլսենն է: 

Կանանց սանդղակում Հայաստանի շախմատիստուհիներից ընդգրկված են  Էլինա Դանիելյանը (40-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ), Աննա Սարգսյանը (91-րդ) և  Մարիամ Մկրտչյանը (92-րդ):

Առաջին հորիզոնականում է կրկին չինացի Հու Յիֆանը:

Այլ նորություններ