Սպորտը կայուն զարգացման միջոց

16:00 - 06 Դեկ, 2018

Նյու Յորքում, ՄԱԿ –ի գլխավոր համաժողովում << Սպորտը  կայուն զարգացման միջոց >> անվանումով բանաձև է ընդունվել: Այն ՄԱԿ –ի անդամ երկրներին կոչ է անում մարզական միջոցառումներն  օգտագործել ի նպաստ միջազգային խաղաղության պահպանման գործին: Առանցքային դերը պատկանում է միջազգային օլիմպիական կոմիտեին: Բանաձևում նշվում է  օլիմպիական և պարալիմպիկ շարժման անգնահատելի դերը  քաղաքական հակամարտությունները կարգավորելու գործում, մասնավորապես  << օլիմպիական հրադադարի >> սկզբունքի շնորհիվ:

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը մեծ գոհունակություն է հայտնել նման փաստաթղթի ընդունման համար: Այն հաստատում է, որ սպորտը սահմաններ չունի, և նրա միավորող ուժը նպաստում է խաղաղության հաստատմանը ,կրթության զարգացմանը, սոցիալական և գենդերային հավասարությանը: Պետք է օլիմպիական շարժումը դարձնել միջազգային կայունության շարժիչ ուժը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ