ՆՈՐ ԱՆՈՒՆ ՄԵՐ ԲԱՍԿԵՏԲՈԼՈՒՄ

10:37 - 12 Հուն, 2023

ՀԲՖ –ն  հաճելի նորություն է հրապարակել, << ԱՄՆ-ի NCAA լիգայի ամենահեռանկարային բասկետբոլիստներից մեկը՝ Քոնոր Էսսեջյանը, ելույթ կունենա Հայաստանի ազգային հավաքականում:

Քոնոր Էսսեջյանը NCAA ուսանողական լիգայի 22/23 մրցաշրջանի հայտնությունն է: «Wisconsin Badgers»-ի առաջին կուրսեցին հիանալի մրցաշրջան անցկացրեց աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում: Մրցաշրջանի վերջում Էսսեջյանը դասվել է NCAA նորեկների լավագույն հնգյակում:

Հայ երիտասարդը նաև առաջին կուրսեցիների ակումբային ռեկորդ է սահմանել  երեք միավորանոց նետումներով՝  մեկ մրցաշրջանի ընթացքում 69 հատ:

Քոնոր Էսսեջյանը առաջիկա օրերին կմիանա Հայաստանի հավաքականին և կմասնակցի հունիսի 16-ին և 17-ին Լոս Անջելեսում կայանալիք Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպումներին >>:

Այլ նորություններ