2020թ. օլիմպիական և պարալիմպիկ խաղերը սպասարկելու համար կազմկոմիտե է դիմել 162 հազար մարդ: Բայց անհրաժեշտ է դրա կեսը ` 80 հազար կամավորական: Առաջիկա փետրվարից խաղերի կազմակերպիչները դիմորդների հետ հարցազրույց կանցկացնեն, որը կտևի մինչև սեպտեմբեր: Այնուհետև 20 - 30 տարեկան ընտրյալների համար կկազմակերպվեն դասընթացներ:Ամեն բան արվում է,որպեսզի համապատասխան գիտելիքներով զինվեն կամավորականները,որոնք պետք է աշխատեն հյուրանոցներում , օլիմպիական գյուղում, մարզադահլիճներում և այլուր:
Տոկիոյի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2020թ. հուլիսի 24 – ից մինչև օգոսոտոսի 9-ը,իսկ պարալիմպիկը ` օգոստոսի 25 –ից ` սեպտեմբերի 6-ը:
ՀԱՕԿ լրատվական բաժին