Թիավարություն մարզաձևով Հայաստանում զբաղվում են Երևանում, Սևանում, Հրազդանում և Էջմիածնում : Վարպետության դասեր են ստանում շուրջ 300 պարապողներ:
ԿԳՄՍ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն , վաստակավոր մարզիչ Մելիք Սանդրոսյանը ասաց, որ տարին հագեցած է մրցաշարերով: Համապետական և միջազգային մրցումներ մեզանում կանցկացվեն Երևանյան և Լիոնի լճերում,Հրազդանում ու Սևանում:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան Իտալիայում և Ֆրանսիայում կայանալիք բայդարկա – կանոէ և ակադեմիական թիավարության աշխարհի պատանեկան առաջնություններում: Դրանք կանցկացվեն հուլիս – օգոստոս ամիսներին: Գերմանիայում և Սերբիայում հաջորդաբար նախատեսված են աշխարհի առաջնություններ օգոստոսին / բայդարկա –կանոէ / և սեպտեմբերին / ակադեմիական թիավարություն /:
Ի դեպ, հնարավոր է, որ մեր պատվիրակները Մոսկվայի օլիմպիական թիավարության կենտրոնում ակոսեն << Կռիլատսկի >> ջրուղին: Այնտեղ նշանակված է ակադեմիական թիավարության միջազգային մրցաշար՝ ամռանը: Հավելենք, որ ժամկետները դեռևս հայտնի չեն: