Ստուգարք` պաշտոնական մրցաշարերից առաջ

16:36 - 04 Փետ, 2019

Նոր մրցաշրջանում իր առաջին մրցուղերթն է  կատարում  / փետրվարի 5 –ին / Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը: Իրանի Կերմաշա քաղաքում  մեր թիմը կմասնակցի  անցյալի մեծանուն ըմբիշ  Թախտիի անունը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարին: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Իրան կուղեկցի Վաղինակ Մաթևոսյանին  / 57 կգ/, Վազգեն Թևանյանին /65 կգ/, Գևորգ Մխեյանին /70 կգ/, Վարուժան Կաջոյանին, Խաչատուր Պապիկյանին / երկուսն էլ  `74 կգ/, Գրիգոր Գրիգորյանին  /79 կգ/, Հովհաննես Մխիթարյանին  /86 կգ/, Սարգիս Հովսեփյանին  /92 կգ), Արման Մկրտչյանին /97 կգ/ և Անդրանիկ Գալստյանին/ 125 կգ/:

Մեկնող մարզիկների մի մասի տարիքը չի անցնում 23 –ից: Նրանց համար մրցաշարը նախապատրաստական հիանալի  ստուգատես է Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 7 – 11 –ը անցկացվող Եվրոպայի ավագ տարիքի երիտասարդների առաջնությունից առաջ: Մեր ընտրանու մյուս կեսի համար  մարզաձևի ավանդույթներով հարուստ իրանցի և մրցաշարին մասնակցող  մյուս երկրների պատվիրակների հետ մրցելը ուժերի և հնարավորությունների ստուգման լավագույն առիթ է: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում է ապրիլին կայանալու Եվրոպայի առաջնությունը: 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

Այլ նորություններ