Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ: Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / երկամարտում հաղթող ճանաչվեց 340 կգ / 150 կգ + 190 կգ / արդյունքով:
Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր: Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի պատվին:
Վաղը ` փետրվարի 14 –ին կմրցեն 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:
ՀԱՕԿ լրատվական բաժին