Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը:
Որակավորման փուլը հաջողությամբ հաղթահարեցին և եզրափակիչ մտան Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ և / Գագիկ Խաչիկյանը / նժույգթափեր /:
Այսօր պայքարի կելնի հենացատկորդ Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության փուլերում հաջողակները ձեռք կբերեն օլիմպիական վարկանիշային միավորներ: