Հաղթեցին մեկնարկում

10:18 - 18 Փետ, 2019

Վրաստանի  Բակուրիանի  մարզավանում անցկացվեց    ձմեռային վոլեյբոլի  / վոլեյբոլ ձյան վրա / <<  Եվրոպա – տուր >> մրցաշարը: Մասնակցեցին  յոթ երկրների  / Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի /  տղամարդկանց 12 թիմեր:

Մեր պատվիրակներին հաջողությունն ուղեկցեց մեկնարկային խաղում: Համառ պայքար ծավալվեց թուրք մրցակիցների դեմ: Հայ մարզիկներն աչքի ընկան կամային բարձր որակներով և հաղթեցին 2 : 1 հաշվով: Այնուհետև Հայաստանի վոլեյբոլիստները միևնույն ` 0 : 2 հաշվով պարտվեցին Ռուսաստանի և Վրաստանի  ուժեղագույն ընտրանիներին: Մերոնք հանգրվանեցին յոթերորդ տեղում:

Ձմեռային վոլեյբոլի մեր ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվեց: Իսկ ահա լողափային վոլեյբոլիստները նախապատրաստվում են մայիսի 24 – 27 –ը Լոնդոնում անցկացվելիք միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը: Այն վարկանիշային է և հաջողակներին կշնորհվի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի  հավաքականն  ընդգրկված է երկրորդ խմբում ու կմրցի Անգլիայի, Բուլղարիայի և Շվեյցարիայի թիմերի հետ: Հիշեցնենք , որ ի տարբերություն ձմեռային վոլեյբոլի, լողափայինում յուրաքանչյուր  թիմ երեքի փոխարեն ներկայացնում է  երկու խաղացող:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

Այլ նորություններ