Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերի որակավորման փուլի արգելքը: Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչը 78.73 միավորով գրանցեց 8-րդ արդյունքը եւ իրավունք ստացավ մասնակցել ազատ ծրագրի մրցմանը: Կարճ ծրագրում հանդես եկան 26 գեղասահորդներ, որոնից 24-ն անցան հաջորդ փուլ: Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա մարտի 7-ին: Գեղասահքի մրցաշարի կանանց պայքարին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 8-ին: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: