Բասկետբոլի վետերանների թիմը պարտվել է Կիսլովոդսկի հավաքականին

21:27 - 05 Դեկ, 2015

Բասկետբոլի Հայասանի վետերանների հավաքականը պարտություն է կրել Եսենտուկի մրցաշարի հերթական խաղում:

Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում ընթացող վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարի խաղային չորրորդ օրը Հայաստանի վետերան բասկետբոլիստների հավաքականը մրցել է Կիսլովոդսկ քաղաքի հավաքականի հետ և պարտվել 22-30 հաշվով:

Ավելի վաղ Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և 53-47 հաշվով առավելության հասել: Երկրորդ փուլում հայ վետերանները պարտվել էին Տագանրոգ քաղաքի հավաքականին` 48-36: Իսկ մրցումային երրորդ օրը Հայաստանի վետերանների հավաքականը 58-51 հաշվով առավելության է հասել Աստրախանի թիմի նկատմամբ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ