Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5։2.5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը։
Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց։
Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթեւ Աբրահամյանը։