Մինսկ-2019. Արսեն Ղազարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

15:15 - 23 Հուն, 2019

Սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) երկրորդ Եվրոպական խաղերում կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրն Արսեն Ղազարյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբինին։ Ռուս մարզիկը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ գոտեմարտում նա 3։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևին։ Հայ սամբիստը բրոնզե մեդալը կվիճարկի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Մարկարիանի հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին պայքարի դուրս եկած սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դուրս է եկել եզրափակիչ, իսկ Գրիգոր Սահակյանը (90 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար։

Այլ նորություններ