ԱԱ. Հայաստան - Վրաստան՝ 2:2

19:00 - 13 Մար, 2019

Աստանայում ավարտին մոտեցող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց Վրաստանի թիմի հետ մրցամարտը։

Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Էլինա Դանիելյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ համար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց։

Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 4 միավորով 8-րդ տեղում է: Մարտի 14-ին հայ շախմատիստուհիները ելույթը կավարտեն Ղազախստանի հավաքականի հետ մրցամարտով:

8-րդ տուրի արդյունքում չեմպիոնի կոչումն ապահովեց Չինաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին եւ վաստակեց 16 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի հավաքականը հավաքել է 13 միավոր, ուկրաինուհիները 12 միավորով երրորդն են:

Այլ նորություններ