«Ա» լիգա. «Ուրարտուն» հավասարեցրեց հաշիվը

11:00 - 30 Մար, 2019

Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի կիսաեզրափակիչի չորրորդ խաղում «Ուրարտուն» սեփական խաղահրապարակում 71:68 հաշվով հաղթել է «Արցախին»:

Կիսաեզրափակիչի շարքի հաշիվը հավասարվեց՝ 3:3 (երրորդ եւ չորրորդ շրջանի խաղերը եւս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են): «Ուրարտուի» ու «Արցախի» միջեւ վճռորոշ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Հիշեցնենք, որ եզրափակիչում այս զույգի հաղթողը կխաղա «Արագածի» հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Արթիկ-Ման Հոլդինգին»:

Այլ նորություններ